Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանում ծվարած փնթի ու գարշահոտ վիժվածքը սեփական բարեկեցության համար ավերեց երբեմնի շեն երկիրը

Հայաստանում ծվարած փնթի ու գարշահոտ վիժվածքը սեփական բարեկեցության համար ավերեց երբեմնի շեն երկիրը
03.04.2024 | 16:27

Երեկ ինձ պատմեցին աշխարհի երբեմնի ամենամաքուր մայրաքաղաքում` Ստեփանակերտում տիրող վիճակի մասին։

Քաղաքն ամբողջովին աղբի մեջ է, սարսափելի գարշահոտ, կոյուղին խցանված, հոտը ամենուր, քաղաքը դատարկ ու թալանված:

Մտել են բոլոր տները, էլ գողանալու բան չի մնացել, սկսել են շենքերի պատուհանները տանել:

Հայաստանում ծվարած փնթի ու գարշահոտ վիժվածքը սեփական բարեկեցության համար ավերեց երբեմնի շեն երկիրը, դրախտ, որը հայության գոյության և հաղթանակների խորհրդանիշն էր:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ